Ռուս նշանավոր երգիչ Դիմա Բիլանի հարազատ եղբայրը ձերբակալվել է դրամաշորթման մեղադրանքով: Իրավապահը ցանկացել է կաշառք վերցնել գոյություն չունեցող քրեական գործի փակման դիմաց:

Իրավապահներ  Վիկտոր Բելանը (այսպես է նշանավոր երգչի իրական ազգանունը) եւ Օլեգ Սադոֆյեւը ձերբակալվել են կաշառք վերցնելու պահին: Ձերբակալության պատճառ է դարձել կնոջ դիմումը, ըստ որի երկու ոստիկան տեղեկացրել են, որ  իր հանդեպ   գործ է հարուցվել խաբեբայության մեղադրանքով: Նրա խոսքով, իրավապահները հասկացրել են, որ վճարի դիմաց կարող են ազդել գործի վրա: Իրավապահները ցանկացել են ստանալ 70 հազար ռուբլի, հայտնում է «Ուտրո.ru»-ն:

Բելանը իր մեղքը հերքում է, իսկ մեղադրանքը սադրանք է անվանում: