Հայտնաբերվել է Ֆիլիպինների Ներքին գործերի նախարար Հեսսե Ռոբրեդոյի մարմինը, ով գտնվել է օգոստոսի 18-ին վթարի ենթարկված ինքնաթիռի մեջ:

Երեք օր տեւած որոնողական գործողություններին ներգրավված էին երկրի ռազմածովային ուժերը, ինչպես նաեւ տասնյակ ձկնորսներ:

Ավելի վաղ NEWS.am-ը  հայտնել է, որ օգոստոսի 18-ին վթարի է ենթարկվել ինքաթիռը, որի մեջ է եղել Ֆիլիպինների Ներքին գործերի նախարար Հեսսե Ռոբրեդոն: Թեթեւ շարժիչով ինքնաթիռը ընկել է ծովը:

Ուղեւորներից մեկին` Ռոբրեդոյի օգնականին հաջողվել է փրկվել` թռնելով ինքնաթիռից: Նախարարի եւ ինքնաթիռում գտնվող այլ ուղեւորների ճակատագրի մասին տեղեկություն չկար:

Հեսսե Ռոբրեդոն Ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել էր 2010 թ.-ից եւ համարվել է ֆիլիպինյան կառավարության  ամենաազդեցիկ նախարարներից մեկը: