Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը զգուշացրել է Մեծ Բրիտանիային շեշտակի միջոցների մասին, որին կդիմի իր երկիրը, եթե բրիտանական ոստիկանությունը բռնությամբ մուտք գործի Լոդոնում Էկվադորի դեսպանատան տարածք, որտեղ թաքնվում է WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասսանժը:
«Եթե Մեծ Բրիտանիան որոշի խախտել Էկվադորի տարածքը, ապա մեր պատասխանը կլինի շատ արմատական: Մենք առաջարկում ենք բրիտանական իշխանությանը լավ մտածել, քանի որ այն դարաշրջանը, երբ միապետությունները կարող էին անել այն ինչ ոցանկանում էին, արդեն վերջացել է»,- նախագահի խոսքը մեջբերում է AFP-ն:
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորրեայի երկարամյա գործընկերներ Չավեսը չի մանրամասնել, թե հատկապես ինչ քայլերի կդիմի Կարակասը, բայց հասկացրել է, որ նրանք արդեն պատրաստվում են, հայտնում է NEWSru.com-ը:
Հիշեցնենք, որ Ասսանժն արդեն երկու ամիս շարունակ թաքնվում է Էկվադորի դեսպանատանը, որը որոշել է քաղաքական ապաստան տալ նրան Շվեդիա չարտաքսելու համար, որտեղ Ասսանժը կասկածվում է սեքսուալ բնույթի բռնության մեջ:




























