Լոս Անջելեսի Վինսենթ Թոմաս կամրջից նետված ռեժիսոր Թոնի Սքոթը իր մեքենայի սրահում հետմահու նամակ է թողել, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ այն մարդկանց ցուցակը, ում նա կցանկանար տեղյակ պահել իր ինքասպանության մասին եւ խնդրել մասնակցել թաղման արարողությանը: Ցուցակին նա նաեւ կցել է հեռախոսահամարներ:
Հայտնի է դարձել, որ Թոնի Սքոթի մոտ ընկերների ցուցակում հայտնվել է նաեւ նրա վաղեմի ընկեր եւ սիրելի դերասան Թոմ Կրուզը, հայտնում է LifeNews-ը:
Ցուցակի ամենասկզբում նշված են Սքոթի ընտանիքի անդամների` կնոջ` Դոննա Սքոթի, երկու երեխաների ու եղբոր անունները:
Իրավապահ մարմինները եւս մեկ հետմահու նամակ հայտնաբերել են Լոս Անջելեսում գտնվող Սքոթի գրասենյակում: Հենց այդ նամակում է Սքոթը բացատրել իր սարսափելի արարքի պատճառը: Նամակը գտնվում է իրավապահների ձեռքին եւ նամակի բուն բովանդակության մասին դեռեւս ոչինչ հայտնի չէ:
Թոնի Սքոթը ինքնասպան է եղել օգոստոսի 19-ին` նետվելով կամրջից: Ականատեսների խոսքով, ռեժիսորը նետվելուց առաջ ոչ մի րոպե չի երկմտել:


























