Նշանավոր փոփ-երգչուհի Մադոննան ռուսական շրջագայության ժամանակ Մոսկվայում մի քանի ժամով ուշացել է իր սեփական համերգից: Ինչպես պարզվել է, համերգին ժամանակին հասնելուն խանգարել է Ռուբլյովկայում կայացած փակ երեկույթը, որտեղ փոփ-երգչուհին ելույթ է ունեցել ռուս օլիգարխների համար:
Մադոննան երբեք աչքի չի ընկել ճշտապահությամբ եւ նրա համերգները հաճախ ուշացումով են սկսվում: Պարզվել է, որ իրավունքի հավասարության, «ճնշվածների ու նեղացածների» համար պայքարող երգչուհին գումար վաստակելու դիմաց դեմ չէ զոհաբերել իր երկրպագուներին, հայտնում է «Դնի.ru»-ն:
Արեւմտյան փոփ-երգչուհին ելույթ է ունեցել ռուս օլիգարխների համար, իսկ նրա հոնորարը կազմել է 7 միլիոն դոլար:




























