«Նորվեգացի հրաձիգ» Անդերս Բրեյվիկը որոշել է ինքնակենսագրական գիրք գրել: Նա արդեն սկսել է աշխատել գրքի վրա, հայտնել է նրա իրապաշտպան Տորդ Յորդանը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բրեյվիկը 3 գիրք է գրում` ահաբեկության, իր գաղափարախոսության եւ ապագայի մասին: Հանցագործությանը նվիրված գիրքը նա անվանել է «ինքնակենսագրական»: Նրանում նա պատրաստվում է մանրամասնորեն ներկայացնել 2011 թ.-ի հուլիսի 22-ին տեղի ունեցած դեպքերը:

Աշխատության առանցքային տեղեկատվությունը պետք է դառնա գաղտնի կազմակերպության մասին պատմությունը, որին պատկանում է Բրեյվիկը: Ինչպես հայտնել է իրավապաշտպանը, նրա պաշտպանյալը կկիսվի  այս կազմակերպության նորվեգական ամենաքիչը երկու բջիջների մասին տեղեկությամբ:

Նախնական տվյալներով Անդերս Բրեյվիկը ցանկանում է նկարագրել 2002 թ.-ին Լիբերիա կատարած իր այցը, որտեղ նա ցանկացել է կապ հաստատել «Տամպլիերների օրդենի» հետ, հայտնում է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերությունը: