Կալիֆոռնիայում 13 տարի շարունակ «Կինը բիզնեսում» պատվոգրերը շնորհվում են տեղի համայնքներից կանանց, ովքեր առաջնորդներ են եւ օրինակ մյուսների համար: Ինչպես հաղորդում է «Glendale News-Press»-ը, Գլենդելից պարգեւի են արժանացել Ռամելա Մարգարյանը` Գլենդելի ադվենտիստական բժշկական կենտրոնից եւ ոստիկանության լեյտենանտ Լոլա Աբրամյանը:
Ռամելա Մարգարյանն արժանացել է «Ոչ առեւտրական կազմակերպության ականավոր աշխատակից» մրցանակի: Նա հիվանդանոցի բժշկական զարգացման հարցերով տնօրենն է եւ Հայ-ամերիկյան բժշկական ընկերության կանանց ասոցիացիայի նախագահը, որը հիմնադրել է «Գլենդելի առողջ կանայք» ծրագիրը:
Լոլա Աբրամյանը պարգեւատրվել է «Կանայք օրենքում» մրցանակով: Նա վերահսկողություն է իրականացնում Գլենդելի ոստիկանության քրեական հետաքննության բյուրոյում:




























