Վերջերս ԿԺԴՀ-ն 150 հազար եվրոյի մանկական պարագաներ է ձեռք բերել: Հարավկորեական «Չոսոն Իլբո» պարբերականը հայտնել է այս մասին` վկայակոչելով դիվանագիտական աղբյուրը` ենթադրելով, որ պարագաները նախատեսված են Կիմ Չեն Ընի ժառանգի համար: Կիմի եւ նրա կնոջ` Լի Սոլ Չժուի հնարավոր երեխայի մասին լուրերը վաղուց են շրջանառվում: Շատերը կարծում են, որ ժառանը (կամ ժառանգորդուհին) լույս աշխարհ է եկել 2010 թ-ին:
Ի հայտ են եկել նաեւ ԿԺԴՀ-ի առաջնորդին վերագրված նաեւ այլ իրերի ձեռքբերման ցուցակ, ըստ որի Հյուսիսային Կորեան ձեռք է բերել տնային սաունայի համար նախատեսված գերմանակա եւ ֆիննական արտադրության սարքավորումներ , լեռանդահուկային հանգստարանի կառուցման համար նախատեսված եվրոպական արտադրության սարքավորումներ եւ այլն: Ինչպես նաեւ նշվում է Կիմ Չեն Ընի համար նախատեսված 10 միլիոն դոլար արժողությամբ երկու զբոսանավի ձեռքբերման բանակցությունների մասին:




























