Ուելսյան արքայազն Հարրիի մերկ լուսանկարները ոչ միայն վեճի պատճառ են դարձել թագավորական ընտանիքում, այլ նաեւ լուրջ հարված են հասցրել 27-ամյա արքայազնի զինվորական կարիերային:

Սաֆֆոլկ կոմսության  զինվորական  բազայի ներկայացուցիչները «խորապես վիրավորված եւ հիասթափված են», ըստ շրջանառվող  լուրերի «Մեծ Բրիտանիայի բանակի կապիտանի ոչ պատշաճ եւ խայտառակ պահվածքը, անկասկած, հատուկ վերաբերմունքի կարժանանա»:

Հարրիին լուրջ բացատրություններ են սպասվում: Նախ նրան զրույցի կհրավիրեն, ապա կհայտարարվի դատավճռի մասին, որից հեոտ կիջեցվի վերջինիս զինվորական կոչումը, հայտնում է LifeNews-ը:

Զինծառայողների կարծիքով, արքայազնի կողմից «Անխելքություն էր նման կերպ խաբնվելը, քանի որ նա շատ լավ գիտեր, որ տարածքում մեծ թվով տեսախցիկներ կան: Սա միանշանակ կանդրադառնա նրա ծառայության վրա»:

Հիշեցնմենք, որ արքայազնի հետ հերթական սկանդալը տեղի է ունեցել Լաս Վեգասի բարձրաշխարհիկ հյուրանոցներից մեկում, որտեղ արքայազնին, զվարճանքի ժամանակ լուսանկարել են մերկ վիճակում: