Ալլա Պուգաչյովայի պատկերը հայտնվել է ուկրաինական «Շրջանների կուսակցության» գովազդող պաստառներում: Հանգստացողները զարմացել էին` տեսնելով ռուսական պրիմադոննային բիլբորդներում, որոնք տեղակայված են Սիմֆերապոլ-Յալթա մայրուղու երկայնքով:

Եթե հավատալ գովազդային պաստառների գրություններին, հենց «Շրջանների կուսակցության» շնորհիվ է տեղի ունեցել «Crimea Music Fest»-ը Յալթայում:

Ինչպես գրում է NEWS.BCM.RU-ն, Ալլա Պուգաչյովան անձամբ թույլտվություն չի տվել իր պատկեն օգտագործել գովազդային քարոզարշավում: Հայտնի է դարձել, որ Ալլա Բորիսովնան պատրաստվում է պարզել այդ իրավիճակը: Նրան ամաչեցնոմ է այն փաստը, որ այդ կուսակցությանն արդեն աղմկահարույց գովազդել են: Օրինակ, «Շրջանների կուսակցության» պաստառներում օգտագոծվել էր Ալեքսանդր Սերգեեւիչ Պոշկինի պատկերը, եւ նույնիսկ նացիստական համազգեստով ռազմիկի:

Կուսակցության նախագահ Անատոլի Մոգիլեւը բավականին համարձակ հայտարարություն է արել, նա պնդում է, որ իրենք անգնահատելի ծառայութուն են մատուցել Պուգաչյովային: «Շրջանների կուսակցության» բիլբորդնեին հատնվելը պրիմադոննայի համար ամենից առաջ հենց իր գովազդն է, այլ ոչ թե մեր կուսակցության»: