Աղմկահարույց հայտնի Լարի Ֆլինթը` ամերիկյան Hustler պոռնոամսագրի հիմնադիր եւ հրատարակողը, 1 միլիոն դոլար է առաջարկել ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի եկամուտների վերաբերյալ տեղեկատվության մասին:
Դրա համար Ֆլինթը ձեռք է բերել Washington Post թերթի կիրակնօրյա համարի գովազդի բաժինը եւ USA Today ամսագրի գովազդի էջը, հայտնում է NEWSru.co.il-ը:
Ֆլինթին հետաքրքրում են Ռոմնիի չհրապարակած հարկային փաստաթղթերը, ինչպես նաեւ տեղեկություններ նրա բանկային հաշիվների, ակտիվների եւ գործընկերների վերաբերյալ:
Ռոմնին հրապարակել է 2010 թվականի հարկային տվյալները եւ 2011 թվականի հարկերի վճարման մասին կանխատեսումը: Սակայն նա բազմիցս ընդգծել է, որ մտադիր չէ հրապարակել նախորդ տարիների տվյալները, քանի որ դրանք քննադատության նյութ կդառնան դեմոկրատների կողմից, հայտնում է «lenta.ru»-ն:
Նախորդ շաբաթ հաքերների խումբը հայտարարել էր, որ PricewaterhouseCoopers ընկերությունից գողացել է Ռոմնիի եւ նրա կին Էննի վճարած հարկերի մասին տվյալները: Անհայտ անձինք ֆինանսական խորհրդատուներից 1 մլն դոլար էին պահանջել փաստաթղթերը վերադարձնելու համար: Միաժամանակ, ընկերությունում թաքցնում են հարկային տեղեկատվությանը չարտոնված կերպով մուտք գործելու փաստը:




























