Իննա Չուրիկովա եւ Գլեբ Պանֆիլով աստղային զույգին թալանել են Կիպրոսում հանգստանալու ժամանակ: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին` հինգաստղանի հյուրանոցներից մեկում: Գողերը մտել են դերասանուհու եւ ռեժիսորի համար եւ տարել են չհրկիզվող պահարանը իր  ողջ պարունակությամբ: Պահարնում եղել են անձնագրեր եւ գումար:

Հյուրանոցի բոլոր այն աշխատակիցները, ովքեր մուտք ունեն հանգստացողների սենյակ, հարցաքննվել են քննիչների կողմից: Ոստիկանությունը դեպքի մասին հայտնել է ռուսական դեսպանություն, հայտնում է NEWSru.co.il-ը:

Սակայն Իննա Չուրիկովան, ինչպես երեւում է,  չի պատրաստվում տեղի ունեցածի պատճառով փչացնել հանգիստը, եւ ժամանակից շուտ վերադառնալ Մոսկվա:

Հինգաստղանի հյուրանոցը, որտեղ տեղավորվել էին Իննա Չուրիկովան եւ Գլեբ Պանֆիլովը, գտնվում է Միջերկրական ծովի ափի առաջին շարքում եւ համարվում է Կիպրոսի ամենալավ հյուրանոցներից մեկը: Այս հյուրանոցում համարի արժեքը մեկ գիշերվա համար սկսվում է 169 եվրոյից մինչեւ 4500 եվրո, նշում է LifeNews-ը: