Ճապոնիայի ֆինանսական համակարգի եւ փոստայի ռեֆորմների նախարար Տադախիրո Մացուսիտային մահացած են գտել իր սեփական տանը:
Նախնական տվյալներով, 73-ամյա նախարարը ինքնասպանել է եղել: Տեղական մի շարք լրատվամիջոցների հաղորդագրության համաձայն, Մացուսիտային կախված են գտել, հաղորդում է ՌԲԿ-ն` վկայակոչելով Reuters-ին: Հաղորդվում է, որ առավոտյան նա հետաձգել է մի շարք նախանշված պաշտոնական հանդիպումներ:
Ճապոնական Kyodo գործակալության տվյալներով, որին վկայակոչում է ԻՏԱՌ-ՏԱՍՍԸ, տղամարդուն կախված է գտել իր կինը:
Տադախիրո Մացուսիտան Նոր ժողովրդական կուսակցության անդամ է եղել ու զբաղեցնում էր միանգամից մի քանի նախարարական պաշտոններ:
Ճապոնական կառավարության տվյալներով, գործող նախարարի մահվան վերջին դեպքը գրանցվել է 2007 թ-ին, երբ ինքնասպան է եղել գյուղատնտեսության նախարարը:





























