Սեպտեմբերի 10-ին Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվել է վերադարձնել ռուս հաղորդավարուհի եւ ընդդիմադիր Քսենյա Սոբչակի 1,5 միլիոն եվրոն, որը նրանից առգրավել են նրա տան խուզարկության ժամանակ: Մոսկվայի քաղաքային դատարան Սոբչակը հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ Բասմանյան դատարանը հուլսի 26-ին մերժել է նրա պաշտպանի` խուզարկության ժամանակ առգրավված գումարը վերադարձնելու   պահանջը:

«Ես կասկածյալ կամ մեղադրյալ չեմ, գումարը իրեղեն ապացույց չի, նրանց վրա կալանք չի նշանակվել»,-ասված է Սոբչակի բողոքի մեջ: Նա իրավապահների գործողությունները կապում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցված քննադատության հետ.«Փողերը չեն վերադարձվի», հիշեցնում է «Պոլիտ.ru»-ն:

Սոբչակի իրավաբանը` Հենրիկ Ռեզնիկը միչեւ դատարանի որոշումը հայտնել էր, որ փողերը չեն կարող պահվել, քանի որ արդեն իսկ ստուգվել են նրանց վավերականությունը, ինչպես նաեւ հարկային ստուգումները: «Այժմ նրանք, երեւի, կապ են փնտրում Սոբչակի փողերի`  պետդեպարտամենտի եւ Ալ-Կաիդայի միջեւ»,-ավելի ուշ դատարանի որոշումը մեկնաբանել է Ռեզնիկը`ենթադրելով, որ փողերը ընդհանրապես չեն վերադարձվի, քանի որ այն արդեն ծախսվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ հունիսին Քսենյա Սոբչակի մոսկովյան բնակարանում խուզարկություն է իրականացվել, որի ժամանակ Սոբչակի մոտ հայտնաբերվել է 1,5 միլիոն եվրո: