Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի կին Բետինան Google-ի դեմ հայց է ներկայացրել: Բանն այն է, որ որոնիչում նրա անունը հավաքելու դեպքում անմիջապես առաջարկվում են այնպիսի անվանումներ, ինչպիսիք են «մարմնավաճառուհի», «հասարակաց տուն» եւ «կարմիր լապտերների փողոց»:
Google-ն արդարանում է, որ հուշումները կատարվում են ավտոմատ` օգտվողների ամենատարածված որոնոմների հիման վրա: Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ մինչ ամուսնությունը Բետինա Վուլֆը էսկորտ ծառայությունում է աշխատել, հենց այդ տեղեկությունն էլ մինչ այժմ որոնիչում աշխատում է կնոջ դեմ:
Բետինա Վուլֆն այդ տեղեկությունը հերքում է եւ արդեն 2 տարի է փորձում է ապացուցել, որ կապ չունի մարմնավաճառության հետ: Նրա փաստաբանները շահել են արդեն 34 գործ, եւ նախորդ շաբաթ համանման հայց է ներկայացվել Google inc-ի դեմ:
Ընկերության մամուլի ծառայության ղեկավար Կայ Օբերբուքը հայտարարել է, որ որոնումն իրականացվում է ալգորիթմներով եւ կախված է այս կամ այն թեմայի հայտնիությունից: Նա նշել է, որ նմանատիպ հուշումներ հայտնվում են նաեւ Google-ի մրցակից որոնիչում` Bing.com-ում, գրում է «utro.ru»-ն` վկայակոչելով Der Spiegel-ին:




























