Չինաստանում անհանգստացած են Սի Ցզինպինի` պետության ապագա ենթադրյալ առաջնորդի «անհետացմամբ»: Հասարակության մեջ նրա մեկ շաբաթ չհայտնվելը տարբեր  խոսակցութունների տեղիք  է տվել: Ոմանք կարծում են` վթարի է ենթարկվել, մյուսները դա կապում են հանուն իշխանության մղվող պայքարի հետ:   

Սի Ցզինպինի հետ կորել է Կոմունիստական կուսակցության եւս մեկ առաջնորդ` Հե Գուցզյանը:

Ինչպես հայտնում է The Washington Post-ը, սեպտեմբեի 5-ին ընկեր Սին անսպասելի հետաձգել է իր բոլոր միջազգային հանդիպումները, այդ թվում` ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ Սինգապուրի վարչապետի հետ: Սեպտեմբերի 10-ին Սին նաեւ պետք է հանդիպեր Դանիայի վարչապետ Հելե Թորնինգ Շմիթի հետ, սակայն սեպտեմբերի 7-ին երկրի իշխանություները հրապարակել էին իրենց վարչապետի Չինաստան այցելության ժամանակացույցը, եւ պարզվել էր, որընկեր Սիի հետ հանդիպում  նախատեսված չէ:

Ինչպես սպասվում է, հոկտեմբերին Կոմունիստական կուսակցության հերթական համագումարում Սի Ցզինպինը կնշանակվի Չինաստանի նոր առաջնորդ: Սակայն համագումարի անցկացման ժամկետը դեռեւս չի որոշվել, հայտնում է «Ազատություն» ռադիոն:

Վերջին ամիսներին Չինաստանը ցնցվել էր խոշոր քաղաքական սկանդալից` կապված չինացի բարձրաստիճան  նախկին պաշտոնյա Բո Սիլայայի կնոջ ձերբակալման եւ  մահապատժի կայացման հետ, որը մեղադրվում էր բրիտանացի  գործարարի սպանության մեջ: