Ճապոնացի նախարար Տադահիրո Մացուսիտան կախվել է սիրային գաղտնի կապի բացահայտման պատճառով. 73-ամյա տղամարդուն սպառնում էին հրապարակել անհայտ կնոջ հետ սիրավեպը:

Ինչպես հայտնում են լրագրողները,  մի քանի տարվա ընթացքում  քաղաքական գործչին հետեւում էին: Անհայտ անձանց հաջողվել է հավաքել նյութեր անհայտ կնոջ հետ Մացուսիտուի կապի վերաբերյալ:

Նախարարին հայտնել են, որ նրա անձնական կյանքի ցնցող մանրամասներով նյութը պետք է հրապարակվի սեպտեմբերի 12-ին: Ըստ ճապոնացի ոստիկանների` Մացուսիտան որոշել է  կյանքին վերջ տալ` վախենալով, որ կինը կիմանա իր գաղտնի կապի մասին:

Ինչպես հաղորդում է LifeNews-ը, Մացուսիտայի բնակարանում հայտնաբերվել է հետմահու գրութուն, սակայն իրավապահները  հրաժարվում են հրապարակել  նամակի բովանդակությունը: Ըստ ոստիկանության` նամակն ուղղված է եղել կնոջը: 

Քաղաքական գործիչը եղել է Ճապոնիայի Նոր ազգային կուսակցության անդամ, նաեւ զբաղեցրել էր  նախարարական մի քանի պաշտոններ: