35-ամյա ֆրանսուհին ազատազրկվել է մեկ տարով` նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի հասցեին հնչեցրած սպառնալիքների համար: Կինը սպառնացել է Սարկոզիին դեռ այն ժամանակ, երբ վերջինս դեռ նախագահ է եղել: Նա սպառնացել է սպանել նախագահին:
Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, վկայակոչելով դատապարտվածի իրավապաշտպանին` Ասսնա Մուբսիին, 2012 թ-ի փետրվարին կինը սպառնալիքներ պարունակող մի քանի նամակ է ուղարկել: Նույն դեպքը տեղի է ունեցել նաեւ մարտին, իսկ հետո նաեւ ապրիլին: Դատապարտյալը չի ցանկացել հոգեբանական փորձագիտության ենթարկվել, նաեւ բացահայտվել է, որ նա ծայրահեղ աջերի հայացքների կրող է, գրում է KM.RU-ն:
Ավելի վաղ, մեղադրյալը 12 ամսվա բանտարկության է ենթարկվել, որոնցից 6-ը` պայմանական: Այժմ դրան կավելանա նաեւ մեկ տարվա ազատազրկում` նախկին նախագահի հասցեին հնչեցված զպառնալիքների համար:



























