Հայտնաբերվել է Իննա Չուրիկովայի եւ Գլեբ Պանֆիլովի` Կիպրոսում գողացված պլաստիկ քարտը եւ անձնագիրը: Հանցագործներին բռնել չի հաջողվել: Անձնագիրը եւ քարտը նետել էին հյուրանոցի տարածքում:
Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ գողերին չի հաղոջվել հաշվից գումար հանել, քանի որ այն ժամամանակին արգելափակվել էր: Ոստիկանությունը հյուրանոցի անձնակազմի հետ հետաքննչական աշխատանքներ է իրականացնում:
Հիշեցնենք, որ Կիպրոսի հինգաստղանի հյուրանոցի համարներից մեկում սեպտեմբերի 8-ին գողություն է տեղի ունեցել, երբ Իննա Չուրիկովան եւ Գլեբ Պանֆիլովը դուրս էի եկել զբոսնելու: Նրանց համարից դուրս են բերել հյուրանոցային չհրկիզվոց պահարանը, որում եղել են անձնական իրեր, որոշ փաստաթղթեր եւ փող:
Life News-ի տվյալներով, պահարանում եղել է 6 հազար եվրո, ադամանդե զարդեր, երկու iPhone եւ երկու ֆոտոապարատ:





























