«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 13-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 408.29 դրամ: Սա նշանակում է, որ դոլարը թուլացել է հայկական դրամի նկատմամբ 0.35 %-ով կամ 1.41 կետով: Վերջին 3 օրերին դոլարը թուլացել է մոտ 3 կետով:
Բորսայում այսօր ընդհանուր առմամբ վաճառվել է 4.65 մլն. դոլար:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի փոխարժեքն իջել է մինչեւ 407 դրամ, դոլար արդեն կարելի է գնել 409 դրամով, սակայն առավել տարածված վաճառքի փոխարժեքը 1դոլար/410 դրամն է:
Forex միջազգային շուկայում եվրոն գերազանցում է 1.29 դոլարի մակարդակը` հասնելով վերջին 4 ամսում իր առավելագույն նիշին` 1եվրո/1.2919 դոլար:
Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարն էժանացել է եւ արժե 31.3992 ռուբլի:





























