Նշանավոր շոումեն Միխայիլ Գալուստյանը մանկուց սիրել է զվարճացնել ուսուցիչներին եւ համադասարանցիներին, սակայն դերսան դառնալու մասին չի մտածել: Մանկության տարիներին նա երազել է վարորդ դառնալ, իսկ դպրոցում սիրած առարկան ֆիզկուլտուրան է եղել: Այս մասին Միխայիլ Գալուստյանը պատմել է «Սոբեսեդնիկ Արմենիի» հետ զրույցում` ТНТ հեռուստաընկերության եթերում նոր` «Զայցեւ + 1» ֆիլմի շնորհանդեսից հետո, որտեղ Գալուստյանը հանդես է գալիս չարաճճի Ֆյոդրի դերում:

«Իրականում ես եբեք չեմ մտածել, որ կնկարահանվեմ ֆիլմերում: Ոչ ոք այդ մասին չի մտածել, մայրիկը երազում էր, որ բժիշկ դառնամ: Ես ինքս սիրում էի այդ մասնագիտությունը: Այդ պատճառով դպրոցից հետո ընդունվել եմ Բժշկական ուսումնարան,ավարտել եմ այն, եւ մտածում էի Բժշկական համալսարան ընդունվելու մասին: Բայց հետո իմ կյանք է ներխուժել ՈւՀԱ-ն»,-պատմել է Միխայիլը: 

Գալուստյանը չի ցանկանում, որ իր մեջ իր հերոսներին տեսնեն, իսկ իր հմայքի գաղտնիքը համարում ինքն իր վրա ծիծաղելու հատկանիշը: «Պետք է պարզապես կարողանալ ծիծաղել ինքդ քեզ վրա, դա դուր է գալիս շրջապատին»,- ասել է նա:

Ներկայումս Միխայիլ Գալուստյանը ներգրավված է նոր նախագծի մեջ, վերջերս ԱՄՆ-ում ավարտվել է «Տոմս դեպի VEGAS» ֆիլմի նկարահանումները: «Դա արկածային կատակերգություն է, որտեղ ես հանդես եմ եկել որպես պրոդյուսեր եւ մարմնավորել եմ անհաջողակ  խաբեբայի կերպար: Իսկ սեպտեմբերի 8-ից կարող եք դիտել «Զայցեւ +1» սիթքոմի նոր սերիաները ТНТ-ի եթերում»,-նշել է Միխայիլ Գալուստյանը: