ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար եւ Սիրիայում ՄԱԿ-ի նախկին հատուկ պատվիրակ Քոֆի Անանին շփոթել են հոլիվուդյան նշանավոր դերասան Մորգան Ֆրիմանի հետ:  Դեպքի մասին պատմել է հենց ինքը` Քոֆի Անանը The Guardian թերթին:

Անանը պատմել է, որ ՄԱԿ- գլխավոր քարտուղարի պաշտոնից հեռանալուց հետո նա իր կնոջ հետ մի քանի ամսով հանգստացել է իտալական Կոմո լճի ափի ամառանոցում` առանց հեռախոսի, հեռուստացույցի եւ ռադիոյի: Եվ երկու շաբաթ անց նրան ձանձրացրել է նման կյանքը: «Ես կնոջս առաջարկեցի այցելել կրպակ եւ թերթ գնել»,-պատմել է Աննանը:

Խանութում նրանց է մոտեցել մի տղամարդ`թուղթ ու գրիչ ձեռքին. «Մորգան Ֆրիման, կարող ե՞ք թողնել ձեր ստորագրությունը»:

Անանը հոլիվուդյան ժպիտով թղթի վրա գրել է «Մորգան Ֆրիման եւ հեռացել է կնոջ հետ», գրում է «Գազետա.ru»-ն: