Լեդի Գագան մերժել է Մադոննային: Ավագ փոփ-դիցուհին կրտսերին առաջարկել է միասին ելույթ ունենալ Նյու Յորքում, սակայն Լեդի Գագան մերժել է: Խոսքը Yankee մարզադաշտում համատեղ համերգի մասին էր:
Ինչպես նշել է է Գագայի մենեջեր Վինսենթ Հերբերտը, մերժումը բացատրվել է երգչուհու ծանրաբեռնվածությամբ: Նա այժմ իրականացնում է «Born This Way» շրջագայությունը, եւ, ինչպես The Sun թերթին պատմել է Հերբերթը, աստղն ուշադրությունը սեւեռել է միայն դրան, հայտնում է «stil rbc»-ն:
Մադոննայի եւ Լեդի Գագայի միջեւ հարաբերությունները սրվել էին «Born This Way» երգի թողարկումից հետո: Մադոննան հայտարարել էր, որ այդ երգը իր 1989 թվականի «Express Yourself» հիթն է:




























