Մեծանուն կոմպոզիտոր, հայտնի մտավորական, պետական ու հասարակական գործիչ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ Ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Վերջին հրաժեշտը` հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-14:00-ն, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը՝ Կոմիտասի անվան այգու պանթեոնում:

Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով: