«Մեր հանճարները մեր կողքին են» խորագիրը կրող ծրագիրը շարունակվում է: Մինչ օրս տեղադրված Եղիշե Չարենցի ու Մհեր Մկրտչյանի արձանների կողքին հայտնվել են ևս երկուսը: Տեղադրված քաղաքային ինստալիացիաների շարքը համալրել են հայ մեծանուն գրողներ Պարույր Սևակի ու Հրանտ Մաթևոսյանի կավե քանդակները: