Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեծ մասշտաբի հարց են լուծում: Նրանք 2013թ-ի նախագահական ընտրությունների հարցը, ցավոք, լուծել են եւ արդեն մտածում են 2018թ-ի մասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: 

Արձագանքելով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի այն հայտարարությանը, թե ԲՀԿ-ն պետք է հանդես գա իր սեփական թեկնածուով եւ դա պետք է լինի կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, սակայն, եթե Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, ապա ինքը պատրաստ է իր վրա վերցնել այդ պատասխանատվությունը, Պետրոս Մակեյանը ասաց,  որ դա ոչ Օսկանյանի խաղն է, ոչ Ծառուկյանի: « Դա Ռոբերտ Քոչարյանի խաղն է ու խաղացնում է  երկուսին: Ես համոզված եմ, որ այս գործընթացը կախված չէ ոչ Վարդան Օսկանյանից, ոչ Գագիկ Ծառուկյանից: Հիմա գործընթացը գնում է Քոչարյան եւ Սերժ Սարգսյան տանդեմի միջեւ: Կարծում եմ իրենք մեծ մասշտաբի հարց են լուծում: 2013թ-ի հարցը, ցավոք գտնում եմ, որ լուծել են եւ արդեն մտածում են 2018թ-ի մասին»,- ավելացրեց Պետրոս Մակեյանը: