Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան-Ստեփանյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 65-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 20.00-ին, «ԳԱԶել» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երեւանի Ալեք Մանուկյան փողոցի թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Երկու դեպքում էլ կատարվում է քննություն:




























