Այսօր՝ հոկտմեմբերի 19-ին, զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել Վանաձորում: Բազում թաղամասի շենքերից մեկում հարեւանները ծեծել են միմյանց: Ինչպես Վանաձորից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, իր տեղեկություններով Վանաձոր քաղաքի Բազում թաղամասի շենքերից մեկի բնակիչներ, 52-ամյա Նունե Մ.-ն վիճաբանել է իր հարեւանի՝ 76-ամյա Ժորա Մ.-ի հետ, ապա ծեծի ենթարկել նրան: Վիճաբանությանը խառնվել է նաեւ Նունեի աղջիկը՝ 26-ամյա Աննան, ով մեր տեղեկություններով նույնիսկ կծել է իր հարեւան Ժորային:
Վիճաբանությունը տեղի է ունեցել ջրի ծորակը բաց թողնելու պատճառով: Վիճաբանության արդյունքում 52-ամյա Նունեն եւ 76-ամյա Ժորան տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Ժորան սակայն հրաժարվել է բուժօգնություն ստանալուց:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ոստիկանության Վանաձորի բաժնի Բազումի բաժանմունքից հաստատել են միջադեպի մասին տեղեկությունը:




























