Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մոլդովական փողոցի թիվ 6 շենքի 7-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. ննջասենյակի հատակին ընկած հայտնաբերվել է 1937թ. ծնված Ռիմա Պողոսյանը: Փրկարարները տանից պատգարակով իջեցրել են Ռիմա Պողոսյանին, ով հոսպիտալացվել է «Սբ.Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։