Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Տաշիր քաղաքի Երեւանյան-Ջահուկյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել1958 թ. ծնված Մեսրոպ Սուքիասյանին, որը 2006 թ. մայիսի 14-ից ՌԴ ՆԳՆ Հյուսիսային Օսեթիայի Վլադիկավկազ քաղաքի Իրիստոնսկի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Մ. Սուքիասյանի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: