Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.30-ին, Երեւանի Խանջյան փողոցում իրար են բախվել «Աուդի», «Նիսսան» եւ «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Աուդի»-ի երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























