Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան Աբովյան-Արզնի ճանապարհին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ճամփեզրի ծառին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով երկու ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























