Երեւանի Բակունցի փողոցի թիվ 1 շենքի բնակչին դուրս են գրել հիվանդանոցից եւ նա ինքնուրույն չի կարողանում բարձրանալ իր բնակարան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 20-ին, ժամը 13.44-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Օպերատիվ խումբը 74-ամյա Ժաննա Սաղոյանին անվնաս բարձրացրել է բնակարան (5-րդ հարկ):

Տեղադրություն



























