Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Մյասնիկայն փողոցի թիվ 18 շենքի 2-րդ բնակարանում հայտնաբերվել է 75-ամյա Բենիամին Ասլանյանի եւ 63-ամյա Գրետա Սաֆարյանի դիակները:
Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 22-ին, ժամը 17.33-ին «1-02» ծառայությունից: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, նախնական տվյալներով վերջիններս մահացել են թունավորումից:




























