Դեղորայքային թունավորումով «Էրեբունի» բկ է տեղափոխվել Նոր-Արեշ 30-րդ փողոցի թիվ 48 տան բնակիչ՝ 19-ամյա Աիդա Մինասյանը: Այս մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 22-ին, ժամը 16.45-ին «1-03» ծառայությունից: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: