Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 60-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 22-ին, ժամը 19.48-ին Արագածոտնի մարզից:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, պարզվել է, որ «Օպել աստրա» մակնիշի 23 ՍՍ 510 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի եւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդ 24-ամյա Նարեկ Գրիգորյանը, ստանալով տարբեր մարմնական վնասվածքներ, դիմել է «Սբ. աստվածամայր» բկ, որտեղ առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: