Հոկտեմբերի 22-ին, ժամը 23.30-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Վաչիկ   Բադալյանին, որը տեղում մահացել է:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ  ավտոմեքենայի վարորդին ու ավտոմեքենան  հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն: