Հոկտեմբերի 22-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել, որ Ռանչպար-Սիս գյուղերի խաչմերուկում գազատարի արտահոսքից «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենա է բռնկվել եւ այրվում է:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ «Նիվա» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթեւեկելի մասից եւ բախվել գազատար խողովակին, այն վայր գցել հենակետից, ինչի պատճառով գազի արտահոսք է տեղի ունեցել եւ, միեւնույն ժամանակ, նշված վայրով երթեւեկող «ԳԱԶել» մակնիշի ատոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 17.01-ին, 1 մարտական հաշվարկի ուժերով:
Կատարվում է հետաքննություն:




























