Հոկտեմբերի 22-ին, ժամը 03.00-ին, Նուբարաշենի խճուղում «ՎԱԶ-21074»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել   «ԳԱԶ-3110»-ի, որն էլ իր հերթին բախվել է «ԶԱԶ-Սենս»  մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-21074»-ի ուղեւորը  մարմնական  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Հոկտեմբերի 22-ին, ժամը 11.30-ին, Սասունցի Դավթի եւ Մուրացանի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» եւ «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ: Բախման հետեւանքով «Միցուբիշի»-ի ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հոկտեմբերի 22-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երեւան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «Օպել Աստրա»  մակնիշի ավտոմեքենա է դուրս  եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Հոկտեմբերի 22-ին, ժամը 17.00-ին, Երեւան-Սեւան ճանապարհի 49-րդ կմ-ին   «Դեյվու-Դամաս»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել  ճամփեզրի քարերին, ինչի հետեւանքով վարորդը եւ երկու ուղեւորները  մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:

Հոկտեմբերի 22-ին, ժամը 23.30-ին, Կիեւյան փողոցի թիվ 1 շենքի մոտ «Ֆոլքսվագեն»  մակնիշի ավտոմեքենա է  բախվել    «Նիսան»  մակնիշի ավտոմեքենայի: Վթարի հետեւանքով «Ֆոլքսվագեն»-ի վարորդը եւ «Նիսան»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են  հիվանդանոց:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 00.05-ի սահմաններում,  Էջմիածին-Երեւան ճանապարհի 3-րդ կմ-ին  «Մերսեդես-Բենց 200»  մակնիշի ավտոմեքենա է բախվել  բետոնե պատնեշին, ինչի հետեւանքով վարորդը եւ  ուղեւորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հոկտեմբերի 23-ին, ժամը 00.20-ին, Սեբաստիայի փողոցում  իրար են բախվել  «Մերսեդես-Բենց»,   «Ռենո» եւ «ԳԱԶ-24»  մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶ-24»-ի վարորդը եւ  ուղեւոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: