Այսօր՝ նոյեմբերի 6-ին՝ ժամը 9:30-ին , Երեւանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում  մեկնարկել են «Հայաստան-Չինաստան 20-ամյա համագործակցություն քաղաքականության, տնտեսագիտության, լեզվի եւ մշակույթի ոլորտներում» խորագրով Հայաստանում առաջին չինագիտական երկօրյան գիտաժողովի աշխատանքները: Գիտաժողովի նպատակն է սահմանել չինագիտության ժամանակակից իրավիճակը եւ դերը Հայաստանում, ամրապնդել Չինաստանի, Հայաստանի եւ արտասահմանյան չինագետների միջեւ համագործակցությունը, միասին փնտրել համագործակցության նոր ուղիներ հայ–չինական քաղաքական, տնտեսական, լեզվական եւ մշակութային ոլորտներում:

Գիտաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել բարձրաստիճան հյուրեր Չինաստանից (Յու Գուդոնգ), Ռուսաստանից (Ալեքսանդր Ռոդիոնով, Ստորոժուկ Ալեքսանդր, Իրինա Շվեդովա, Ելենա Անտոխինա), Բուլղարիայից (Ֆեդոտով Ալեքսանդր, Անտոնիա Ցանկովա), Գերմանիայից (Գերհարդ Մյուլլեր): Գիտաժողովին մասնակցում են նաեւ ԵՊԼՀ ԿԻ չինարենի դասախոսները (Լի Չունթաու, Մա Ծիենծանգ) եւ ԵՊԼՀ-ի Կոնֆուցիուսի ինստիտուտի գործընկեր Շանսի համալսարանի ներկայացուցիչը: 

Գիտաժողովի սկզբում ողջույնի խոսքով ելույթ ունենցավ ԵՊԼՀ Ռեկտոր Գայանե Գասպարյանը. «Այսօր մեզ համար, հիրավի, շատ կարեւոր օր է, քանի որ նշվում է աշխարհի ամենահզոր եւ ամենամեծ երկրներից մեկի ու ամենափոքր պետություններից մեկի միջեւ համագործակցության քսանամյակը: Տարիներ, որոնք մեզ համար եղել են շատ բեղուն եւ փոխշահավետ»:

ՀՀ-ում ՉԺՀ-ի դեսպան պրն. Թիեն Չանչունի խոսքով՝ Հայաստան-Չինաստան համագործակցության լուրջ խթան է ուսանողների փոխանակման ծրագրերը, որի մեջ իր մեջ ավադն ունի ԵՊԼՀ-ում գործով Կոնֆուցիուսի ինստիտուտը: Այսօր 8 ուսանող 10-ամսյա ռուսերենի դասընթաց է անցնում ԵՊԼՀ-ում, իսկ 10 հայ ուսանողներ սովորում են Չինաստանի Շանսիի համալսարանում: «Եկեք ձեռք ձեռքի բռնած համագործակցենք, որպեզսի ավելի ամրապնդեք երկու հին քաղաքակրթությունների բարի ավանդույթներ»,-հավելեց պրն. Թիենը Չանչունը:

ՀՀ աշխատակազմի ղեկավար, ԵՊԼՀ խորհրդի նախագահ  Վիգեն Սարգսյանը նույնպես ողջունեց գիտաժողովի մասնակիցներին՝ անդրադարձ կատարելով մինչ օրս Հայաստան-Չինաստան համագարծակցության անցած ուղուն: Պրն. Սարգսյանի խոսքով՝ ՀՀ մեծարգո նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած տարիներին 100-ից ավելի հայ-չինական համատեղ միջոցառումներ են տեղի ունեցել, որոնցից հինգին ինքը անձամբ պատիվ է ունեցել մասնակցելու: Պարոն Սերժ Սարգսյանը երկու պաշտոնական այցով մեկնել է Չինաստան. առաջինը 2008-ին՝ Պեկինի Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացման արարողությանը, մյուսը՝ 2010-ին՝ «Շանհայ-Էքսպոյի» շրջանակներում: Ինչպես Կոնֆուցիուսն է ասել, «Հազարավոր կլիոմետրերի ճանապարհը սկսվում է առաջին քայլից»: «Սա հատկապես ճիշտ է այն ազգի համար, ով ավելի քան տասը դար կառուցել է 9000 կմ ձգվող Չինական պատը»,-հավելեց պարոն Սարգսյանը: 

ՀՀ ԱԳ Ասիային, Աֆրիկայի, Օվկիանիայի վարչության պետ Աշոտ Ոսկանյանը իր ելույթում նշեց, որ այսօր հայ-չինական հարաբերություններում վերացել է էկզոտիկան. մենք այլեւս չենք զարմանում չինական քաղաքների անուններ լսելիս, ուրախալի է, որ գործում է կայուն ավիոթռիչքներ դեպի Չինաստան: Այս տարի արդեն ոչ միայն հայ մասնագետներն են մեկնելու Չինաստան, այլ նաեւ մենք Հայաստանում հյուընկալում ենք չինացի մեր գործընկերներին:

Գիտաժողովին բացմանը ողջունի խոսքով հանդես եկան նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչ Արմինե Հալաջյան: