Գերմանիայում դատարանի առաջ է կանգնել ազգությամբ թուրք, 32-ամյա Օրհան Սուբայը, ով դաժանորեն սպանել էր կնոջը՝ 6 երեխաների մայր Սեմուր Սուբային։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը, դատական առաջին նիստի ժամանակ Օրհան Սուբայը լրագրողների ֆոտոխցիկներից դեմքը թաքցնելով խոստովանել է, որ կնոջն ինքն է սպանել։ Նա պնդել է, թե այդ քայլին դիմել է՝ Աստծո հրամանը կատարելու համար։

Բեռլինի թուրքերով խիստ բնակեցված Կրոյցբերգ թաղամասում ապրող Օրհան Սուբայը ծեծել էր կնոջը, դանակի բազմաթիվ հարվածներ հասցրել, որից հետո կտրել  գլուխն ու կուրծքը եւ գլխատված դիակը նետել այգի։

Դեպքից հետո հարեւաններից մեկը նշել է, թե Օրհանը կնոջ հետ վեճի ժամանակ ասել է, թե տղային է սպանելու, որից հետո էլ ավելացրել, թե բոլոր երեխաներին է սպանելու, իսկ կինը ընդդիմացել է՝ ասելով. «Երեխաներին հանգիստ թող, ինձ սպանի»։