Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը իր տեսաբլոգում մտահոգություն է հայտնել Հայաստանի մարզերից Երեւան տեղափոխվող հուշարձանների խնդրի վերաբերյալ: Նա անթույլատրելի է համարում հուշարձաններն իրենց ծննդավայրից բաժանելը:

Կարապետյանը Երեւան տեղափոխված եւ այլեւս ետ չվերադարձված հուշարձանների մի շարք օրինակներ է բերել՝ կոչ անելով իրականացնել դրանց վերադարձի ծրագիր:

Հուշարձանագետի խոսքերով, քաղաքակիրթ աշխարհը վաղուց հրաժարվել է հուշարձան տեղափոխելու պրակտիկայից: