Մեծ Բրիտանիայի գրեթե 340 շրջանում տոնական օրերին հնարավոր են ջրհեղեղներ: Պատճառը հորդառատ անձրեւներն են, որոնք արդեն երկրորդ շաբաթն է, ինչ չեն դադարում երկրի մեծ մասուոմ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ներկայումս Անգլիայում եւ Ուելսում առկա է հնարավոր ջրհեղեղներիր մասին 310 նախազգուշացում: Առավել քիչ անձրեւոտ Շոտլանդիայում նմանատիպ սպառնալիք է հայտարարվել 21 շրջանում: Իրավիճակը դժվարացնում է նաեւ ուժեղ քամին, որի արագությունը որոշ տեղերում գերազանցում է 100 կմ/ժամը:
Անցնող տարվա վերջին օրերին Միացյալ Թագավորությունը լրջորեն տուժել է ջրհեղեղներից: Մասնավորապես խափանվել է Բրիսթոլի եւ Սուինդոնի միջեւ երկաթուղային կապը, ջրի տակ է մնացել ավելի քան 500 տուն, տարհանվել են տասնյակ մարդիկ:




























