Գերմանական Spiegel հանդեսը սխալմամբ հրապարակել է ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագի մահախոսականը:

Անավարտ հոդվածը պարբերականի կայքում է եղել ընդամենը մի քանի րոպե, բայց այն նկատել են օգտատերերը: Հղումը հեռացվել է:

Ընդ որում, ինչպես հաղորդում է AP-ն, մահախոսականի տեքստում Spiegel-ի նյույորքյան թղթակից Մարկ Պիցկեն գրել է, թե Բուշ-ավագը «անգույն գործիչ» էր, ում իմիջը կարողացավ բարձրացնել միայն նրա որդին, ով Սպիտակ տան ավելի հակասական ղեկավար դարձավ:

88-ամյա Բուշ-ավագը հիվանդանոց էր տեղափոխվել նոյեմբերի 23-ին` բրոնխիտ ախտորոշմամբ: Դեկտեմբերի 23-ին նրան տեղափոխել էին ինտենսիվ թերապիայի բաժանմունք, իսկ նախօրեին տեղափոխել սովորական հիվանդասենյակ: