Ռիչ Ռոսի հեռացումից հետո «Disney» -ի իմիջի փոփոխությունը  դարձել է կինոյի եւ շոու –բիզնեսի ամենակարեւոր իրադարձությունը  «The Hollywood Reporter»-ի վարկածով: Պարբերականը կազմել է 10 կարեւոր նորությունների ցանկը, որոնք ցնցել են ինդուստրիան, գրում է «Lenta.ru»-ն:

«Ջոն Կարտեր» ֆանտաստիկ մարտաֆիլմի տապալումը, որի վրա կինոստուդիան մոտ 300 մլն էր ծախսել, դարձավ «Disney»-ի նախագահ Ռիչ Ռոսի վերջին անհանջողությունը: Աղմկալի սկանդալից հետո Ռոսին 2012թ. ապրիլին փոխարինեց Ալեն Հորնը, ով 12 տարի շարունակ ղեկավարում էր «Warner Bros. Entertainment»-ը: Նրա առավել հաջող նախագծերից էր Հարի Փոթերի էկրանավորումը:

Վարկանիշակին ցուցակի երկրորդ տեղում է  երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահը: Երրորդ հորիզոնականն է զբաղեցրել երկու առավոտյան հեռուստաշուոների` NBC-ի «Today» եւ  «Good Morning America» ծրագրերի միջեւ մրցակցությունը: Վերջինս առաջ է անցել 16 տարի շարունակ առաջատար համարվող  «Today» -ից:

Ցուցակի տասներորդ տեղում է  հարավկորեական ռեփեր PSY-ի «Gangnam Style» տեսահոլովակը, որը «YooTube»-ում ավելի քան միլիարդ դիտում է արձանագրել: