Հնդկաստանում ուղեւորատար գնացքը բախվել է փղերին, մարդիկ չեն տուժել, հաղորդում է BBC-ն: Միջադեպը տեղի է ունեցել երկրի արեւելքում, Օրիսսա նահանգում: Տեղական իշխանությունների տվյալներով, փղերի խումբն անցնում էր երկաթուղու վրայով Ռամբհա անտառի տարածքում, որ գտնվում է նահանգի մայրաքաղաք Բհուբանեշվար քաղաքից 180 կմ դեպի հարավ:

Վերջին 5 տարում Օրիսսա նահանգում սատկել է մոտ 500 փիղ: Նրանց մահվան հիմնական պատճառը որսագողությունն է, տեղական ֆերմերների կողմից թունավորումը, նաեւ գնացքների հետ բախումները: Տեղական իշխանությունները բազմիցս խնդրել են մեքենավարներին նվազեցնել արագությունը փղերի բնակության տարածքում, սակայն նախազգուշացումը անտեսվում է: