Մի քանի նոր կայարանների բացումից հետո Պեկինի մետրոպոլիտենը դարձել է ամենամեծն աշխարհում: Դրա ուղիների ընդհանուր երկարությունը կազմում է 442 կմ: Մինչ վերջերս Պեկինի մետրոն ընդամենը չորրորդն էր` զիջելով Լոնդոնի (402 կմ), Սեուլի (406 կմ) եւ Շանհայի (425 կմ) մետրոներին: Ներկայումս վարկանիշը գլխավորում են երկու չինական մետրոներ:
2000-ականներին Պեկինի մետրոպոլիտենը կտրուկ աճել է: Դրա 13-րդ եւ 16-րդ գծերը կառուցվել են 21-րդ դարում: Մինչեւ 2015 թվականը մետրոյի գծերի թիվը կհասնի 19-ի, իսկ ընդհանուր երկարությունը` 561 կմ-ի, իսկ մինչեւ 2020 թվականը Չինաստանի մայրաքաղաքի երկաթուղային գծի երկարությունը կհասնի 1000 կմ-ի:




























