Ամերիկյան Օրեգոն նահանգում զբոսաշրջային ավտոբուսի վթարն 9 մարդու մահվան պատճառ է դարձել: Առնվազն 26 մարդ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, հաղորդում է CNN-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր 5 զոհերի եւ 20 վիրավորների մասին: Նախնական տվյալներով, վթարի պատճառ է դարձել մայրուղու սառցակալումը, որի հետեւանքով վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը: Ավտոբուսը խոյահարել է ճանապարհի արգելափակոցը ու դուրս թռել մայրուղուց: Վարորդը ծանր վնասվածքներ է ստացել եւ ներկայումս չի կարող պատասխանել քննիչների հարցերին: Լաս-Վեգասից կանադական Վանկուվեր ուղեւորվող ավտոբուսում դեպքի պահին 40 մարդ է եղել: