Առնվազն 13 մարդ է զոհվել Իրաքի կենտրոնական եւ արեւելյան նահանգներում, եւս մոտ 50-ը վնասվածքներ են ստացել, հաղորդում է «Սինխուա» գործակալությունը` վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

Զոհերի եւ տուժածների մեծ մասը գրանցվել են Դիյալա նահանգում, որտեղ ահաբեկիչները պայթեցրել են երկու ականապատված ավտոմեքենաներ, նաեւ ճանապարհներին ականններ են գործարկվել: Զոհվել են շիա մահմեդականներ եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչներ: Դիյալայում զոհվել են 5 մարդ, 32-ը վիրավորվել:

Բաղդադից 60 կմ հեռավորության վրա գտնվող Էլ-Մուսայիբ քաղաքում երեք պայթյուն է եղել, Էլ-Լաթիֆիայում գնդակոծել են շիաների կրոնական արարողությունը, Բաբիլ նահանգում պայթել է մկզիթի մոտ դրած պայթուցիկը: