Բրիտանական Նորֆոլկ կոմսությունում յոթամյա տղան ավելի քան 5 կգ քաշով ուսումնական ռումբ է հայտնաբերել մետաղորսիչի օգնությամբ, որը նա նվեր էր ստացել Սուրբ ծննդին: Գտածոն ստուգելու համար սակրավորների խումբ է ուղարկվել, հաղորդում է BBC-ն:

Սոնի Քարտերը ռումբը գտել է Քինգս Լինն քաղաքից ոչ հեռու` ծնողների եւ ավագ եղբոր հետ զբոսանքի ժամանակ: Միայն տուն վերադառնալով` ծնողները ահսկացել են, որ գտածոն ռումբ է եւ ահազանգել են արտակարգ ծառայություններին: Սակրավորները պայթուցիկ նյութեր չեն գտել եւ պարզել են, որ այն Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ուսումնական ռումբ է: